Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

ՊԱՀՀ-ում ավարտվել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացը

Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:

Կրթական ծրագրի հիմնական նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստության, գործողությունների նախապատրաստման, վարման և կառավարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման վերաբերյալ:

ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շրջանավարտներին շնորհավորել է դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթել հաջողություն հետագա ծառայության մեջ: