Բացել լրահոսը Փակել լրահոսը
713f06cf80cc1a7b98e928ea944fe780
A A
Պաշտոնական

Գետը նետված 44-ամյա տղամարդու դին հայտնաբերվեց

Օրեր առաջ գետը նետված քաղաքացու դին հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 08։15-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 10։30-ին հայտնաբերվել է քաղաքացի Է․ Փ․-ի դին․ փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

ԱԻՆ-ը ավելի վաղ՝ ապրիլի 3-ին հաղորդել էր, որ նույն օրը ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։