A
A
Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշմամբ հաստատված՝ որոշման հավելվածով հաստատվել է 2022 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները:
«Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝
Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները կարող են մինչև ս.թ. ապրիլի 14-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր: