Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1-borba bronz (1)
A A
Սպորտ

Ռուդիկ Մկրտչյանը` ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը:

55 կգ քաշային կարգի մրցումներում նա 3-րդ տեղի համար մարտում 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթեց մոլդովացի Դենիս Միհային և նվաճեց առաջին բրոնզե մեդալը Հայաստանի հավաքականի համար:

Այսօր իրենց գոտեմարտերը կանցկացնեն նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: