Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Նորավանքը» մտավ եզրափակիչ, իսկ «Արարատը» զրկվեց գավաթից

Հայատանի ֆուտբոլի գավաթի 2022թ խաղակության կիսաեզրափակիչ առաջին խաղում այսօր Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Նորավանքին»: Գործող գավաթակիրը 1:2 հաշվով պարտություն կրեց և զրկվեց պատվավոր մրցանակից:

«Նորավանքն» առաջին անգամ մտավ եզրափակիչ և իրավունք ստացավ պայքարելու եվրոպական գավաթների ուղեգրի համար:

Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Երևանի «Ուրարտուն» իր հարկի տակ կհանդիպի Չարենցավանի «Վանի» հետ: Այդ խաղը տեղի կունենա վաղը, ապրիլի 3-ին: