Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (9)
A A
Սպորտ

Հայաստանի 3 ըմբիշները հավակնում են եվրոպական մեդալների

Բուդապեշտում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանից առաջինը մրցասպարեզ մտան 4 ըմբիշ։ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ) հաղթահարելով նախնական փուլերի արգելքները, մտան կիսաեզրափակիչ և կշարունակեն եվրոպական մեդալների համար պայքարը։

Դավիթ Օվասափյանը (130 կգ) պարտվեց քառորդ եզրափակիչում, և այժմ նրա հետագա մասնակցությունը կախված է իր մրցակցի հաջող ելույթից։