Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide (2)
A A
Սպորտ

Հայաստանը 2 շախմատիստ ունի ՖԻԴԵ-ի լավագույն հարյուրյակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման  վարկանիշային հերթական աղյուսակները:

Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը՝ 2864 միավոր: Սուպերգրոսմայստերական սահմանը հատել է նաև Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան՝ 2804 միավոր։

Լավագույն հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երկու պատվիրակներ։ Գաբրիել Սարգսյանը 58-րդն է աղյուսակում, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 96–րդը:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները, 2785 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը։ Ամերիկահայ Սեմուել Սևյանը գտնվում է 45-րդ հորիզոնականում՝ 2693։

Հայաստանի շախմատիստների լավագույն տասնյակն այսպիսի կազմ ունի․

1․ Գաբրիել Սարգսյան՝ 2681 միավոր

2․ Հրանտ Մելքումյան՝ 2649

3․ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2643

4․ Շանթ Սարգսյան՝ 2639

5․ Մանուէլ Պետրոսյան՝ 2637

6․ Հայկ Մ․ Մարտիրոսյան՝ 2633

7․ Սամվել Տեր-Սահակյան՝ 2632

8․ Կարեն Հ․ Գրիգորյան՝ 2630

9․ Արամ Հակոբյան՝ 2612

10․ Սերգեյ Մովսեսյան՝ 2599

 

Կանանց աղյուսակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը՝ 2650: Մեր Էլինա Դանիելյանը 2441 միավորով 31–րդն է աղյուսակում, Աննա Սարգսյանը՝ 56 –րդը (2395), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդը (2378):