Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ականատես-1024x576
A A
Քաղաքականություն

Ընդհանուր առմամբ, քվեարկության օրն անցել է հանդարտ մթնոլորտում․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացնում է տեղեկանք 2022 թ․ մարտի 27-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ․

2022 թ.մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով համայքի ավագանու ընտրություն: «Ականատես» դիտորդական առաքելության կողմից իրականացվել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։

Ընդհանուր առմամբ, քվեարկության օրն անցել է հանդարտ մթնոլորտում, թեև համայնքի որոշ հատվածներում նկատվել է լարվածություն։ Որոշ տեղամասերում գրանցվել են խախտումներ, որոնք թեև չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, սակայն արժանի են ուշադրության։