Բացել լրահոսը Փակել լրահոսը
5edcebdbae5ac9525f3bb482
A A
Պաշտոնական

Մեղրիում կրակոցների ձայներ լսելու դեպքում խուճապ չառաջացնե՛լ

Ներկա պահին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը:

Այս մասին ասված է Մեղրիի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ համայնքապետարանը մեղրեցիներին հորդորում է կրակոցների ձայներ լսելու դեպքում հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ: