A
A
Հայաստանի 5 շախմատիստ հաղթանակ տոնեց մեկնարկում. ԵԱ
Աջակցիր «Ա1+»-ինՍլովենիայի Բրեզիցա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանից մասնակցում է 9 շախմատիստ:
Առաջին տուրում հաջող հանդես եկան մեր գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որոնք հաղթեցին իրենց մրցակիցներին և վաստակեցին առաջին միավորը: Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները։
Այսօր նախատեսված 2-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը կմրցի ադրբեջանցի Ահմադ Ահմադ-զադեի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` Ռիաս Սամադովի հետ:
Մրցաշարին մասնակցում են 40 երկրների 317 ներկայացուցիչ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: