A
A
Ուկրաինայի հետ համերաշխության հերթական ակցիա Երևանում
Աջակցիր «Ա1+»-ին2022 թվականի մարտի 27-ին Երևանում Կոբզարևի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ համերաշխության հերթական ակցիան։ Գրում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը։
Աղբյուրի հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ, Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներ եւ երեւանցիներ:
Նրանց միացել են նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիները, որոնք համաձայն չեն Ուկրաինայի նկատմամբ իրենց երկրների քաղաքականության հետ: