Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma (3)
A A
Սպորտ

«Ռոման» բանակցություն է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ

Հռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբն այժմ բանակցություններ է վարում թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է ակումբին մոտ կանգնած իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

Այս տարվա հունիսին ավարտվում է Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ, որից հետո նա կստանա ազատ խաղացողի կարգավիճակ։

Ըստ աղբյուրի, հայազգի ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել հռոմեական ակումբի հետ, սակայն, եթե այն կատարի իր ներկայացրած պահանջը։ Խոսքը վերաբերում է երկու տարվա պայմանագրի մասին։