Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan (3)
A A
Սպորտ

Ռուսաստանում նախապատվությունը տվեցին թուրք, ոչ թե հայ ֆուտբոլիստին

Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի փետրվար և մարտ ամիսների արդյունքներով լավագույն խաղացող է ճանաչվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի նորեկ Յուսուֆ Յազիջին։ Այդ մասին տեղեկացնում է sport24 կայքը։

25-ամյա թուրք ֆուտբոլիստը, որը այս տարվա հունվարին է տեղափոխվել բանակային ակումբ, վաստակած ձայներով առաջ է անցել «Կրասնոդարի» հայազգի խաղացող Էդուարդ Սպերցյանից, որը այդ կոչման թեկնածուներից մեկն էր։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ամսվա լավագույն ֆուտբոլիստներն որոշվում են երկրպագուների, Ռուսաստանի ֆուտբոլի միության մասնագետների և «Մատչ Պրեմիերա» հեռուստաալիքի քվեարկության արդյունքներով։