Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+erebuni
A A
Սպորտ

«Էրեբունի» ԲԱ-ին մեկ հաղթանակ է բաժանում չեմպիոնությունից․ VBet Ա-լիգա

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի առաջնությունում (VBet Ա-լիգա) կայացել է եզրափակիչ առաջին հանդիպումը։ «Էրեբունին» 99։96 հաշվով առավելության է հասել «Ուրարտուի» նկատմամբ:

Ընդհանուր հաշիվը դարձել է 3։0՝ հօգուտ «էրեբունիի», քանի որ հաշվի է առնված նաև կանոնավոր առաջնությունում գրանցված երկու հաղթանակները:

Հայաստանի չեմպիոն կհռչակվի այն թիմը, որն առաջինը կտոնի 4 հաղթանակ։ Դա նշանակում է, որ «Էրեբունուն» ճեմպիոնությունից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ, իսկ ահա «Ուրարտուին» դրա համար հարկավոր է տանել չորս անընդմեջ հաղթանակ։