Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ucom`-տեխնիկական-աջակից-for-websites
A A
Բիզնես Տնտեսություն

UCOM-ը տեխնիկական աջակցություն է տրամադրել Շենգավիթ վարչական շրջանին

«Յուքոմ» ընկերությունը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին տեխնիկական աջակցություն է տրամադրել, ինչի շնորհիվ 20 հասցեում տեղադրված մշտադիտարկման տեսախցիկներով վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումն ավելի արագ կֆիքսի շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերը: Սա իր հերթին թույլ կտա ավելի արագ արձագանքել խնդիրներին՝ կանխելով հնարավոր խախտումները։

«Այսօր դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, որտեղ հեռահաղորդակցության ենթակառուցվածքները հիմք չհանդիսանան նորարարական լուծումների և աշխատանքի որակում նոր նշաձողեր սահմանելու համար։ Օպերատորների գործուն աջակցությամբ կարող ենք պլանավորել ու նախագծել խելացի քաղաքներ՝ ներառելով մասնագետների բազմաթիվ ոլորտներից», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Ուրախ ենք, որ «Յուքոմ» ընկերությունը պատրաստակամություն հայտնեց հանդես գալու որպես մեր նախաձեռնության տեխնիկական աջակից։ Լիահույս ենք, որ այս համագործակցության արդյունքում մեր վարչական շրջանի մի շարք արդիական խնդիրներ ավելի առարկայական լուծում կստանան», - նշել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Հավելենք, որ ընթացիկ տարում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում նախատեսում են ավելացնել առկա տեսախցիկների թիվը: