A
A
Արցախում առատ ձյան պատճառով ավտոբուսները Երևան չեն եկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ: Միջշրջանային բոլոր ճանապարհները և Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը՝ դժվարանցանելի է: Տեսանելիությունը ցածր է բարձր լեռնային գոտիներում:
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում ձնաբուք է, ճանապարհը փակ է կցորդիչով մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն, միաժամանակ կատարվում են մաքրման աշխատանքներ: Առատ ձյունը լուրջ խնդիրներ է հարուցել նաեւ մայրաքաղաքում: Artsakh Public Tv