Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլը (տեսանյութ)

«Ռեգիոն 5+»-ի հերթական թողարկման առանցքում  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է:

Երկու երկրների  հարաբերությունների կարգավորման փորձերը 3 տասնամյակի պատմություն ունեն: Փորձեր եղել են 1991թ.-ից ի վեր, սակայն մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գործընթացները կասեցվել են՝  Հայոց ցեղասպանության ժխտում Թուրքիայի կողմից, այդ երկրի աջակցությունը Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում և այլն:

2008թ. հայկական կողմի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակտիվ փուլ, որի արդյունքում  2009-ին ստորագրվեց  Ցյուրիխյան հայտնի արձանագրությունը: Դրա հետագա ընթացքն ու ճակատագիրը հայտնի է բոլորին:

Հաջորդ ակտիվ փուլը եղավ 13 տարի անց. 2020 թվականի աղետալի պատերազմից ուղիղ 1 տարի անց՝ 2021թ. դեկտեմբերին, Հայաստանը և Թուրքիան երկուստեք հայտարարեցին հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերի մասին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման շուրջ իրարամերժ են տնտեսագետների և գործարարների կարծիքները: Ոմանք վստահ են, որ Թուրքիայի հզոր տնտեսությունը կուլ կտա հայկականին, ոմանք էլ աշխարհաքաղաքական այս փոփոխությունների պայմաններում Թուրքիան արտահանման նոր շուկա են դիտարկում:

Հնարավո՞ր է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց Ադրբեջանին վերաբերող որևէ հարցի, կամ հակառակը՝ հայ-ադրբեջանականը՝  առանց Թուրքիայի։ Ի՞նչ սպասել սահմանների բացումից:

Մանրամասները՝ տեսանյութում