Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu (6)
A A
Սպորտ

«Ուրարտուն» հյուրընկալվելիս ջախջախեց ԲԿՄԱ-ին

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի վերջին խաղում ԲԿՄԱ իր հարկի տակ հանդիպեց «Ուրարտուի» հետ։

Հանդիպման առաջին կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, իսկ ահա ընդմիջումից հետո աչքի ընկան միայն հյուրերը, որոնք երեք անպատասխան գոլ խփեցին և հաղթեցին 4։1 խոշոր հաշվով։ Հյուրերի կազմում հատկապես առանձնացավ ուկրաինացի Դմիտրո Խլյոբասը, որը դուբլի հեղինակ դարձավ։

«Ուրարտուն» այս հաղթանակից հետո վաստակեց 25 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական՝ մեկ միավորով շրջանցելով «Նոային»։ ԲԿՄԱ-ն առաջին պարտությունը կրեց վերջին չորս հանդիպումներում և վաստակած 10 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղերը կկայանան մարտի 19-20-ը։