«Վանը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Փյունիկին»
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա երկրորդ կեսի 69-րդ րոպեին դաշտի տերերի ֆուտբոլիստ Ժոզե Գաբան առաջ մղեց իր թիմին։ Այդ ժամանակ «Փյունիկը» մնացել էր 10 ֆուտբոլիստով, քանի որ 58-րդ րոպեին թիմի հարձակվող Սերժ Դեբլեն երկրորդ դեղին քարտ ստանալու համար հեռացվել էր դաշտից։
Թվում էր, որ «Վանին» կհաջողվի տանել առաջին հաղթանակն այս տարում, սակայն փյունիկցիներն ուժ գտան իրենց մեջ և կարողացան հավասարեցնել հաշիվը։ Փրկարար գոլը 90+4 րոպեին խփեց պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիրմինոն։
Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկը» վաստակեց 48 միավոր և մեկով կրճատեց առաջատար «Արարատ-Արմենիայի» հետ ունեցած միավորների տարբերությունը։ Այն այժմ կազմում է 5 միավոր։
«Վանը» երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեց տնային հանդիպումը և այժմ 13 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։