Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis (3)
A A
Սպորտ

Սեղանի թենիսի «ՀՀ վարչապետի գավաթի» եզրափակիչը կկայանա Չարենցավանում

«ՀՀ վարչապետի գավաթի» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի տեղի կունենա Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված կլինի 12 մասնակցով տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ:

Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 18-ին և 19-ին։ Մրցումային երկրորդ օրը կկայանան կիսաեզրափակիչները և եզրափակիչները։

Մարզադպրոցի դահլիճում արդեն տեղադրվել են թենիսի 10 նոր սեղաններ: Դրանց թիվը կավելանա ևս 10-ով, իսկ մրցաշարի ավարտից հետո դրանք կփոխանցվեն Երևանի, Հայաստանի մարզերի և Արցախի մարզադպրոցներին։

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ․

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ

11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գագիկ Մովսիսյանի հետ քննարկել է կազմակերպչական որոշ հարցեր, հետաքրքրվել մրցաշարի նախապատրաստական աշխատանքների ընթացքով։