Բացել լրահոսը Փակել լրահոսը
275551142_366651642134227_4677427588692756778_n
A A
Պաշտոնական

Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ ականներ են արձակել Խնապատ գյուղի ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: Հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։
 
Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:
 
Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանը օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը: