Բացել լրահոսը Փակել լրահոսը
070322AlekBaghdasaryan1
A A
Պաշտոնական

Արցախի նախագահը բարերար Ալեք Բաղդասարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 7-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Զրուցակիզները քննարկել են Արցախի կրթության և սոցիալական ոլորտներում Հայ կրթական հիմնարկության կողմից տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Արցախի դպրոցներում ինժեներական մտքի զարգացման, դպրոցների տեխնիկական հագեցվածության, գույքով ապահովման և դպրոցաշինության հետ կապված նախագծերը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության և Ալեք Բաղադասարյանի անձնական ներդրումը մեր հանրապետությունում կրթության ոլորտի զարգացման գործում՝ նշելով, որ այն արդեն իսկ դրական դերակատարություն է ունենում ուսումնական գործընթացի բարելավման վրա:

Նախագահ Հարությունյանն Արցախի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար բարերար Ալեք Բաղդասարյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա ակտիվ ու հայրենանվեր գործունեությունը կկրի շարունակական բնույթ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը: