A
A
«Փյունիկը» հաղթեց առաջատար «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպեցին երկու առաջատարները` «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»:
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց փյունիկցիների նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 49-րդ րոպեին խփեց Ուգո Ֆիրմինոն:
«Փյունիկը» այս հաղթանակից հետո վաստակեց 44 միավոր և մոտեցավ առաջատար «Արարատ-Արմենիային», որն առայժմ երեք միավոր ավել ունի:
Հաջորդ, 22-րդ տուրը, տեղի կունենա մարտի 9-11-ը: