Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անվտանգային ռիսկեր Հայաստանի համար՝ ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ (տեսանյութ)

Անվտանգային խնդիրներ ունեցող Հայաստանը չի կարող ընտրություն անել Ռուսաստանի եւ Ուկրանիայի միջեւ։

Բայց փորձագետները դժվարանում են ասել՝  Հայաստանը դեռ ինչքան կկարողանա պահպանել չեզոքությունը։

Ակնհայտ է՝  միջազգային արձագանքն անհամեմատելի կոշտ է  հիմա, քան  ընդամենը մեկուկես տարի առաջ՝ 44 օրյա արցախյան պատերազմի ժամանակ։

Ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ Ուկրաինան եւ Ռուսաստանը փորձում են բանակցել։ Հայ փորձագետները դժվարանում են կանխատեսել հետագա զարգացումները։  Երկու երկրները կռվում են տարբեր միջոցներով՝ ռուսական տանկերի դիմաց՝ ուկրաինական պարտիզանական խմբերն են։

Գերտերություններն էլ Ռուսաստանին ջլատում են տարբեր պատժամիջոցներով։ Ըստ փորձագետների՝ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի հնարավորիսն խուսափի այդ պատժամիջոցների ազդեցությունից։

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունները  առավել տեսանելի դարձրին անվտանգային խնդիրները մեր տարածաշրջանում։

Եվրամիությանը անդամակցելու հայտ այս օրերին ներկայացրել է ոչ միայն Ռուսաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան։ Վրաստանը եւս  դիմել է  Եվրամիությանը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Հայ փորձագետները  հավանական չեն համարում այս փուլում այդ երկրների անդամակցությունը Եվրամիությանը։