A
A
«Ռոման» հաղթեց «Ատալանտային». Մխիթարյանը հեռացվեց դաշտից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 28-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ատալանտային»: Միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Տամի Աբրահամը:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց համարյա ողջ խաղին, սակայն 90+5 րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Հայ ֆուտբոլիստը բաց կթողնի հաջորդ տուրի «Ուդինեզեի» հետ արտագնա հանդիպումը:
«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 47 միավոր և հավասարվեց հենց 5-րդ տեղում գտնվող «Ատալանտային», որը, սակայն, մեկ խաղ քիչ է անցկացրել: