Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արթուր Դավթյանը` Դոհայի աշխարհի գավաթի հաղթող (տեսանյութ)

Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում ավարտված մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկությունում:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր մարզիկը հաղթել է հենացատկի երափակիչում։ Ի դեպ, մեկ շաբաթ առաջ Արթուր Դավթյանը նույնպիսի արդյունքի էր հասել նաև գերմանական Կոտբուս քաղաքում կայացած նմանատիպ գավաթի խաղարկությունում:

 

Նշենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականը չորս մեդալ է նվաճել Դոհայում` 2 ոսկի (գումարած Վահագն Դավթյան` օղակ), 1` արծաթ (Արթուր Ավետիսյան` օղակ), 1` բրոնզ (Հարություն Մերդինյան` նժույգթափեր):