Բացել լրահոսը Փակել լրահոսը
274855729_264593152520437_926211227350832413_n
A A
Պաշտոնական

Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի կորուստը կազմել է մոտավորապես 10 000 մարդ․ Ուկրաինայի ԳՇ

Փետրվարի 24-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի կորուստը կազմել է մոտավորապես 10 000 մարդ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։

Նշվում է, որ ուկրաինական կողմը խոցել է 39 ինքնաթիռ, 40 ուղղաթիռ, 269 տանկ, 945 մարտական զրահապատ մեքենա, 105 հրետանային համակարգ, 19 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 50 համակարգ, 60 ցիստերն՝ վառելիքով և քսանյութերով, 3 անօդաչու, 2 մոտորանավակ, 409  միավոր ավտոմոբիլային տեխնիկա: