A
A
Հրդեհ Ներքին Շենգավիթում
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 4-ին, ժամը 15:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է տան տանիքում: