A
A
«Ալաշկերտը» շարունակում է համալրել թիմի կազմը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շարունակում է համարել թիմի կազմը։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, այսօր թիմին է միացել 22-ամյա կիսապաշտպան Ալբերտ Մնացականյանը։ Նա Մոսկվայի «Սպարտակի» սան է, հանդես է եկել Երևանի և Մոսկվայի «Արարատ» ակումբներում, իսկ նրա նախորդ ակումբը եղել է ռուսական «Տեքստիլշչիկը»։ Ալբերտ Մնացականյանը հանդես է եկել Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներում:
«Ալաշկերտի» կազմը համալրել է նաև կոտդիվուարցի կիսապաշտպան Կոջո Ալֆոնսը։ 28-ամյա հենակետային կիսապաշտպանը հայ ֆուտբոլասերներին հայտնի է «Արարատ-Արմենիայում» ունեցած մրցելույթներով: Ֆուտբոլիստի նախորդ թիմը եղել է Վարդան Մինասյանի կողմից գլխավորած ղազախական «Տարազը»։