A
A
Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 ֆուտբոլային հանդիպումը հետաձգվեց
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 24-ին Արմավիրում նախատեսված էր ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի 7-րդ տուրի Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը:
Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։ Խաղի անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։
Տեղեկացնենք, որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի 8-րդ տուրի Սերբիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։