Բացել լրահոսը Փակել լրահոսը
20957106_0_24_1601_1030_1920x0_80_0_0_734ae34ffd2234a9b745920f2e0931ec
A A
Պաշտոնական

«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»–ը զրկվում է մաքսային արտոնությունից․ կառավարության որոշումը

«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»–ը խոստացած արտադրամասը դեռ չի կառուցել։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված մի որոշման մեջ։
 
Դրանով ընկերությունը զրկվում է 2021 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ զուգագուլպաների արտադրության համար կառավարության կողմից տրամադրված մաքսային արտոնությունից։
Պատճառը նախապես հայտարարված ժամկետում գործարանի շինարարությունը չավարտելն է։
 
«Համաձայն ընկերության կողմից ներկայացված գրության` վերջինս ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել և ավարտի ժամկետը հայտնի չէ»,– ասված է որոշման նախագծում։
Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը 2021թ–ի որոշմամբ ազատվել էր 106 մլն դրամ մաքսատուրքից: