Հայտնի հերոսի ջատագովներ, քոք մաշացնելու ձեր էջը փակեք ու շոուներ մի սարքեք․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատրանք է ստեղծվում է, թե այս աջ կողմում նստած հերոսի ջատագովները և կամակատարները՝ սա քաղաքական գնահատական է, հանկարծ որոշել են խորհրդարանական գործունեություն լծվել՝ մենք էլ միամտաբար չենք թողնում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսպես արձագանքեց ընդդիմությանը։
« Թևերը քշտել ուզում են օրենսդրական գործունեություն ծավալել՝ մենք էլ չենք ուզում»,- ասաց իշխանական պատգամավորը՝ հիշեցնելով, որ ինչպես հանձնաժողովի նիստում է ասել էլի կրկնում է՝ «շարունակեք ինքներդ ձեզ խաբել»։
Պատգամավորը նշեց, որ իր մարզային այցելությունների ժամանակ ընտրողները մոտենում են և ասում ինչու եք ընդդիմության վրա ժամանակ ծախսում, մի նկատեք, անցեք առաջ և ժողովրդավար եղեք։
« Սա խրատ չի, այս ձեր վարքագիծը, քոք մաշացնելու այս վարքագիծը, քաղաքականությունը, փակեք այդ էջը։ Չի աշխատում»,-ասաց Վիգեն Խաչատրյանը՝ հորդորելով հանձնաժողովի նիստերում շոուներ չսարքել։