Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄՆ
A A
Քաղաքականություն

Եվս 54 մլն դոլար ԱՄՆ-ից՝ Ուկրաինայի ժողովրդին հումանիտար օգնություն ապահովելու համար

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է․

Երեկ Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինայի ժողովրդին հումանիտար օգնություն ապահովելու նպատակով շուրջ 54 միլիոն ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում տրամադրելու մասին։

Այս աջակցությունը հումանիտար կազմակերպություններին թույլ է տալիս օգնել Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք արդեն իսկ ունեին օգնության կարիք և որոնք նոր են տուժել Ռուսաստանի՝ չհրահրված ու անխոհեմ հարձակման հետևանքով։

Ուկրաինային հումանիտար օգնություն ապահովելու նպատակով Միացյալ Նահանգները 2014թ․ ի վեր հատկացրել է շուրջ 405 միլիոն ԱՄՆ դոլար և շարունակում է լինել հումանիտար արձագանքի առաջատարը։