Բացել լրահոսը Փակել լրահոսը
բայդեն
A A
Քաղաքականություն

Բայդենը Պետդեպին հանձնարարել է 600 մլն դոլար հատկացնել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետքարտուղարությանը հանձնարարել է Ուկրաինային հատկացնել 600 մլն դոլար օգնություն, այդ թվում՝ 350 մլն դոլար պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է Риа գործակալությունը։

ԱՄՆ պետքարտուղարն իր լիազորությունների շրջանակում պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի շահերից է բխում Ուկրաինային 250 մլն դոլարի չափով անհատույց օգնություն տրամադրելը, ասվում է փաստաթղթում։

Եվս 350 միլիոն դոլար կարժենան ռազմական պաշտպանական իրերն ու ծառայությունները, այդ թվում զինվորական վերապատրաստումները։