Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+novak
A A
Սպորտ

Նովակ Ջոկովիչը առաջին ռակետը կզիջի Մեդվեդևին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը գալիք շաբաթվանից իր տեղը կզիջի ռուսաստանցի թենիսիստ Դանիլ Մեդվեդևին:

Դա պարզ դարձավ այսօր, որբ սերբ թենիսիստը պարտություն կրեց Դուբայի միջազգային մրցաշարում` 0:2 հաշվով զիջելով չեխ Իրժի Վեսելիին: Այդպիսով, այս շաբաթվա ավարտից հետո նա վարկանիշային միավորներով ետ կմնա ռուս թենիսիստից: 

Այդպիսով, ընդհատվեց Նովակ Ջոկովիչի 361 շաբաթանոց գերիշխանությունը տղամարդկանց թենիսում: Դանիլ Մեդվեդեևը առաջին թենիսիստն է, որ 2006 թվականից հետո կարողացավ առաջ անցնել մեծ ռակետի չորս սուպերվարպետներից` Նովակ Ջոկովիչից, Ռաֆայել Նադալից, Ռոջեր Ֆեդերերից և Էնդի Մարեյից: