Երկու խաղերն էլ ավարտվեցին ոչ-ոքի․ ՀՀ Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում այսօր կայացան 19-րդ տուրի առաջին երկու հանդիպումները։
Երևանի «Արարատը» Չարենցավանում հյուրընկալեց իրեն հետապնդող «Նոային»։ Առաջին խաղակեսն ավարտվեց 0։0, իսկ երկրորդում կողմերը մեկական գնդակ փոխանակեցին՝ 1։1։ Այդ ոչ-ոքուց հետո «Արարատը» 31 միավորով շարունակում է ընթանալ 3-րդ հորիզոնականում, իսկ «Նոան» 23-ով գտնվում է 4-րդ տեղում։
Օրվա երկրորդ խաղում Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում հյուրընկալեց առաջնության նորեկ «Նորավանքին»։ Այս խաղը նույնպես ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Առաջին խաղակեսում Ջոնել Դեսիրեն 11 մ հարվածով առաջ մղեց տանտերերին, իսկ երկրորդ կեսում բրազիլացի Էբերտը վերականգնեց հավասարակշռությունը։ Կողմերը խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով, քանի որ խաղավերջում մրցավարը յուրաքանչյուր թիմից մեկական խաղացող հեռացրեց։
«Ուրարտուն» 20 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ «Նորավանքը» 11-ով գտնվում է 8-րդ հորիզոնականում։
19-րդ տուրի մյուս երկու խաղերը կկայանան փետրվարի 25-ին և 26-ին։