Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
782cf42ff2fa82b4b1e47957353d8bf1

Հայաստանի աթլետներ Սեւակ Եղիկյանը (Գյումրի) եւ Աշոտ Հայրապետյանը (Լեռնային Ղարաբաղ) այս օրերին մարզիչ Տիգրան Եղիկյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում պորտուգալական Ալբուֆեյրա քաղաքում: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեցին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Նրանք պատրաստվում են դեկտեմբերի 12-ին նույն քաղաքում կայանալիք ՍՊԱՐ-կրոսավազքի Եվրոպայի առաջնությանը: Մեր մարզիկները կմասնակցեն 10 կիլոմետրանոց մրցավազքին: Նշենք, որ Սեւակ Եղիկյանը այդ կարգի մրցումներին մասնակցելու մեծ փորձ ունի, իսկ ահա Աշոտ Հայրապետյանը երկրորդ անգամ է ուժերը փորձարկելու միջազգային ասպարեզում: