Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Օրենսդիրից՝ գործադիր. մարզպետն ամփոփել է աշխատանքային 100 օրը

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետի պաշտոնում ամփոփում է գործունեության 100 օրը. ասուլիսը Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ բնակավայրի մշակույթի կենտրոնում է:

Սուբվենցիոն ծրագրի երկու փուլով վերանորոգված մշակույթի տանն ասուլիս անցկացնելու նպատակը ապակենտրոնացումն է, որի մասին անընդհատ խոսվում է. նշեց մարզպետը: Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը մարզպետը նշեց՝ առաջնահերթ հարցերից մեկը շարունակում է մնալ Շիրակի մարզից գերեվարված տղաների հայրենադարձման հարցը:

Նազելի Բաղդասարյանն ասաց՝ օրենսդիրից գործադիր տեղափոխվելը բարդ էր, սակայն այս 100 օրերի ընթացքում աշխատանքին ցուցաբերվել է սկզբունքային ու ձեռագրային մոտեցում:

Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում