Բացել լրահոսը Փակել լրահոսը
274385723_532781181544673_8353674704457223032_n
A A
Քաղաքականություն

Մխիթար Հայրապետյանը Կատարում հանդիպել է Էմիրի հարազատ քրոջ՝ շեյխա Հինդ բինթ Համադ Ալ-Թանիի հետ

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ֆբ-ի իր պաշտոնական էջում գրառում է արել․
 
«Այսօր հանդիպում եմ ունեցել Կատարի իշխող ընտանիքի անդամ, ներկայիս էմիրի հարազատ քույր, «Կատարի հիմնադրամի» գործադիր տնօրեն շեյխա Հինդ բինթ Համադ Ալ-Թանիի հետ։
 
Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են երկու հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվել համագործակցության ուղիները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձրագուն կրթության և գիտության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություններին՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում։
 
Շոշափվել են նաև վերոհիշյալ բնագավառներում փորձի փոխանակման, տեխնիկական հնարավորությունների փոխադարձ օգտագործմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, քննարկվել դրանց փոխայցելությունների հեռանկարները։
 
Նշեմ, որ հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը»,- գրել է նա։
 
Նշենք, որ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն ու փոխտնօրեն Նարեկ Ադամյանն  աշխատանքային այցով մեկնել են Կատարի Պետություն։