Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր պայքարը կշարունակվի մինչեւ բաղձալի վերջնակետ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորանքը․

Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը: Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ այն հասցնենք բաղձալի վերջնակետին: Փա՛ռք ու խոնարհում Հայոց պետականության համար նահատակված բոլոր հայորդիներին, բոլոր նրանց, ովքեր Հայրենիքի պաշտպանությունը համարել ու համարում են սրբազան պարտքի գիտակցում...

Նախագահ Հարությունյանն հարգանքի տուրք է մատուցել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ, բարձրաստիճան պետական այրերի, զինվորականների և  «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության` ՀՀ-ից ժամանած անդամների ուղեկցությամբ, փետրվարի 20-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:

Երկրի ղեկավարը եղել է նաև Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որտեղ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների շիրիմներին: