Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը մտավ ՖԻԴԵ-ի Գրան պրիի եզրափակիչ

2021թ ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը այսօր նվաճեց ՖԻԴԵ-ի Գրան պրիի եզրափակիչ փուլի ուղեգիր:

 

Կիսաեզրափակիչ երկրորդ պարտիայում մեր հայրենակիցը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Լեյնիեր Պերես Դոմինգեսի հետ և երկու հանդիպման արդյունքոով հաղթեց 1,5:0,5 հաշվով: Եզրափակիչում Լևոն Արոնյանը կհանդիպի Հիկարու Նակամուրա - Ռիչարդ Ռապորտ զույգի հաղթողի հետ:

 

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի Գրան պրիի խաղարկության առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները հանդես կգան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: