Ոսկի առայժմ չկա
Կիպրոսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկրորդ օրը նվաճեցին երկու մեդալ:
62 կգ քաշային ծանրորդների մրցումներում Ռուբիկ Մամոյանը երկամարտի 270 կգ (125+145) արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի:
69 կգ քաշային կարգում հանդես եկած մեր երեք մարզիկներից միայն մեկն կարողացավ բարձրանալ պատվո պատվանդան: Վանիկ Ավետիսյանը մինչեւ 23 տարեկան ծանրորդների մրցումներում գրավեց 3-րդ տեղը` երկամարտում ցույց տալով 300 կգ (135+165) արդյունք: Նա 28 կգ ավելի քիչ բարձրացրեց, քան առաջին տեղը գրաված Օլեգ Չենը (Ռուսաստան): Մեր մյուս մասնակիցը` Դավիթ Մուրադյանը, 295 կգ արդյունքով մրցաշարն ավարտեց 4-րդ հորիզոնականում:
Այս քաշային կարգի մինչեւ 20 տարեկան ծանրորդների մրցումներում Ժորիկ Պողոսյանը գրավեց 7-րդ տեղը: