Բացել լրահոսը Փակել լրահոսը
1074856
A A
Պաշտոնական

Իրականում Ադրբեջանի ԶՈՒ-ն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

   Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները , որոնց համաձայն ,  ՊԲ- ի ստորաբաժանումները  իբր  կրակ են բացել  ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ , կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:

  Իրականում, նշված հատվածում  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:

  Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն