Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiakan 31.01.
A A
Սպորտ

Հայաստանի դահուկավազորդները մեկնեցին Պեկին

Հայաստանի դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանն այսօր մեկնել են Պեկին, որտեղ փետրվարի 4-ին մեկնարկելու են 2022թ ձմեռային օլիմպիական խաղերը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Այնհուետև նրանց կմիանան մեր մյուս մասնակիցները` ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահքի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Վերջինները Պեկին են մեկնելու Կանադայից: