Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-19 (2)
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի կխաղա Անգլիայում

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի խաղացանկը Եվրոպայի 2022թ առաջնության էլիտ ռաունդում:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ փուլի 3-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընգրկված է Հայաստանի Մ-19 հավաքականը, տեղի կունենա Անգլիայում։

 

Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 23-ին կհանդիպի Պորտուգալիայի այդ տարիքային թիմի հետ: Մարտի 26-ին մերոնք կհանդիպեն արդեն դաշտւ տերերի հետ, իսկ երեք օր անց ուժերը կչափեն Իռլանդիայի Մ-19 ընտրանու հետ:

 

Խմբի հաղթողը կմտնի եզրափակիչ փուլ, որը կկայանա այս տարվա հունիսի 18-ից մինչև հուլիսի 1-ը, Սլովակիայում: