Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+nadal
A A
Սպորտ

Ռաֆայել Նադալը Ավստրալիայում կրկնել է 57 տարվա նվաճումը (տեսանյութ)

Ռաֆայել Նադալը դարձավ երկրորդ թենիսիստը, որը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում հաղթանակ տոնեց առաջին երկու սեթը տանուլ տալուց հետո: Այսօր կայացած խաղում իսպանացի թենիսիստը առավելության է հասել ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ` 2:6, 6:7, 6:4, 6:4, 7:5: Վերջին անգամ Ավստրալիայի առաջնությունում նման գերկամային հաղթանակ տարել էր Ռոյ Էմերսոնը, 1965 թվականին:

 

Ռաֆայել Նադալը այսօր նվաճել է «Մեծ Սաղավարտի» թվով 21-րդ մրցանակը և այդ ցուցանիշով առաջ է անցել ներկայիս մյուս երկու առաջատար թենիսիստներից` Ռոջեր Ֆեդերերից և Նովակ Ջոկովիչից: Նա նաև դարձավ աշխարհի չորրորդ թենիսիստը, որը «Մեծ Սաղավարտի» յուրաքանչյուր մրցաշարում տարավ երկուական հաղթանակ: Նախկինում նման արդյունք ցույց էին տվել Նովակ Ջոկովիչը, Ռոդ Լեյվերը և Ռոյ Էմերսոնը:   

 

Ռաֆայել Նադալն այս հաղթանակից հետո վաստակել է 2000 վարկանիշային միավոր և 2,01 մլն դոլար պարգևավճար: