Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 29.01.
A A
Սպորտ

Էշլի Բերտին կրկնել է Սերենա Ուիլյամսի ցուցանիշը

Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բերտին առաջին անգամ դարձավ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն:

 

Այսօր կայացած եզրափակիչ խաղում ավստրալացի թենիսիստուհին 2:0 (6:3, 7:6) հաշվով հաղթել է ամերիկուհի Դենիել Քոլինզին, ընդ որում երկրորդ սեթում նա սկզբում զիջելիս է եղել 1:5 հաշվով: Այդպիսով, 44 տարի անց Ավստրալիայի չեմպիոնի կոչումը նվաճել է հենց այդ երկրի ներկայացուցիչը:

 

Էշլի Բերտին այս հաղթանակից հետո կրկնել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսի ցուցանիշը` դառնալով գործող երկրորդ թենիսիստուհին, որը «Մեծ Սաղավարտի» մրցումներում  հաջողության է հասել երեք տարբեր ծածկույթների վրա: Մինչ այդ աշխարհի առաջին ռակետը հաղթանակ էր տարել «Ռոլան Գարոս-2019»-ում (ավազի ծածկույթ) և «Ուիմբլդոն-2021»-ում (խոտի ծածկույթ):

 

Էշլի Բարտին սույն հաղթանակի համար կստանա 2000 վարկանիշային միավոր և 2,875 մլն դոլար պարգևավճար: