Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Վահան Բիչախչյանը 3-րդ գոլն է խփել իր նոր թիմի կազմում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել իր նոր թիմում` լեհական «Պոգոնում»:

Լեհաստանի առաջնության գարնանային հատվածի մեկնարկից առաջ անցկացրած վերջին ստուգողական խաղում հայ ֆուտբոլիստը գրավել է գերմանական «Ռոստոկի» դարպասը: Խաղը, որն անցկացրվել է 30 րոպեանոց երեք խաղակեսով, ավարտվել է ոչ-ոքի` 2:2:

Այդպիսով, Վահան Բիչախչյանը «Պոգոնի» կազմում անցկացրած ստուգողական խաղերում խփել է 3 գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: Այդ ցուցանիշով նա լավագույնն է եղել թիմի նախապատրաստական փուլում:

Լեհաստանի առաջնությունը կվերսկսի փետրվարի 5-ին: Այդ օրը «Պոգոնը» կհանդիպի «Պյաստի» հետ, նրա իսկ դաշտում: Նշենք, որ Շեչինը ներկայացնող ակումբը առաջնության աշնանային հատվածի հետո 37 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: