Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bajramyan
A A
Սպորտ

Խորեն Բայրամյանը մրցաշրջանին պատրաստվում է Իսպանիայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն այժմ իր թիմի` «Ռոստովի» կազմում, ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայում:

Ռոստովցի ֆուտբոլիստները մարզումներին զուգահեռաբար անցկացնում են նաև ստուգողական խաղեր: Այսօր «դեղինները» հանդիպել են գերմանական «Շտուտգարտի» հետ:

 «Ռոստովը» յուրաքանչյուր խաղակեսին հանդես է եկել տարբեր կազմերով: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է առաջին խաղակեսին, որից հետո նրա թիմը հաղթելիս է եղել 1:0 հաշվով: Սակայն, հանդիպման վերջում ռոստովցիները երկու րոպեում երկու գոլ են բաց թողել և ցավալի պարտություն են կրել` 1:2:

«Ռոստովի» իսպանական հավաքը կշարունակի մինչև փետրվարի 21-ը: