Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Գազի գնի բարձրացումը շոկային ազդեցություն չի ունենա բիզնեսների վրա․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

«Սահմանին գազի գնի թանկացումը որոշվում է կալորիականությունից ելնելով»․ այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառանալով գազի գնի սպասվելիք թանկացմանը։ Փոխվարչապետը նշեց, որ չի կարծում, որ գազի գնի թանկացումը շոկային ազդեցություն կունենա բիզնեսների վրա։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշեց, որ երկաթգծի կառուցման հետ կապված կա փոխըմբռնում և հիմա իրականացվում են փորձագիտական աշխատանքներ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կառավարության և Ազգային ժողովի համար ծառայողական մեքենաների թիվը չի շատացել, ինչին ի պատասխան Մհեր Գրիգորյանը նշեց, որ ինքը այդպես չի կարծում․ «Մեքենաների թիվը պակասել է, օբյեկտիվ լինենք, ինքս չեմ էլ հաշվել, բայց հաստատ կրճատվել է»։

Փոխվարչապետը վերջում նշեց, որ առայժմ որոշում չկա, թե կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական խորհրդին։

Մանրամասները՝ տեսանյութում։